Բաքվին նյարդայնացրել է ՀՀ-ին ֆրանսիական CAESAR-ների վաճառքը![]() 19 հունիսի 2024 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Բաքվին նյարդայնացրել է Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքը և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է հայտնել առ այն, որ Ֆրանսիան «մահաբեր և հարձակողական սպառազինություն» է վաճառում Հայաստանին։ «Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանային միջոցներ է մատակարարում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկրի սադրիչ գործողությունների բնույթը Հարավային Կովկասում։ Վերազինելով Հայաստանին, աջակցելով հայկական ռևանշիզմի քաղաքականությանը՝ ՄԱԿ ԱԽ անդամ հանդիսացող Ֆրանսիան քաղաքական անպատասխանատվություն է դրսևորում և տանում է տարածաշրջանը դեպի նոր պատերազմ»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։ Բաքուն Ֆրանսիային երեսպաշտության մեջ է մեղադրել՝ հիշեցնելով, որ հոկտեմբերին Ֆրանսիայի ՊՆ–ն հայտարարում էր, որ « Հայաստնին մատակարարվող ռազմատեխնիկան պաշտպանական բնույթի է»։ «Հայտարարում ենք, որ տարածաշրջանում հնարավոր ցանկացած սրացման պատասխանատվությունը և նոր պատերազմի օջախի ստեղծումը կրելու են Հայաստանի ղեկավարությունն ու Մակրոնի բռնապետությունը»,–ասվում է հայտարարության մեջ։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |