ԵԱԶԲ–ն վերանայել է կանխատեսումը՝ ՀՀ–ում տնտեսական աճի ակնկալիքը հասցնելով 7․5 տոկոսի![]() 27 հունիսի 2024 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական կանխատեսումները` Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կանխատեսելով 7․5 տոկոսի սահմանում։ 2025 թվականի համար կանխատեսվում է 4․2 տոկոս աճ։ Եվրասիական զարգացման բանկի նախորդ կանխատեսմամբ, Հայաստանում 2024–ին ակնկալվում էր 5․7 տոկոս տնտեսական աճ։ ԵԱԶԲ կանխատեսման մեջ նշվում է, որ 2024–ին Բելառուսում ՀՆԱ աճը կկազմի 3․4 տոկոս, Ղազախստանում՝ 5 տոկոս, Ղրղզստանում՝ 5․5 տոկոս, ՌԴ–ում՝ 3 տոկոս, Տաջիկստանում՝ 8 տոկոս։ Վերլուծության մեջ նշվում է, որ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ներքին պահանջարկի ավելացումը և հիմնական մետաղների արտահանման ավելացումն աճի բարձր տեմպեր են ապահովել 2024–ի սկզբին։ Գնաճի առումով ամենաբարվոք վիճակը Հայաստանում է՝ մնալով ցածր մակարդակի, իսկ Ղրղզստանում և Տաջիկստանում այն նվազման միտում ունի։ Հայաստանում գնաճը 2024–ին կանխատեսվում է 1․5 տոկոսի սահմանում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |