Ռուսական կողմը Հայաստանին տեղեկացրել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքի մասին![]() 18 հուլիսի 2024 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին գրությամբ տեղեկացրել է, որ արգելում են հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը, և այդ ցանկում է նաև Green Farmer ՍՊԸ-ն։ Այդ մասին հայտնել են ընկերությունից, տեղեկացնում է Factor.am-ը։ Հրազդանում գործող լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերությունում զարմացած են ռուսական կողմի հայտարարությունից, թե իրենց արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունում դժվարանում են ասել՝ առաջիկա օրերին կկարողանա՞ն լոլիկ արտահանել Ռուսաստան, թե՞ ոչ։ Առայժմ միայն հերքում են, որ իրենց արտադրանքում խախտումներ կան։ «Մենք խախտումներ չունենք, ամեն ինչ համապատասխանում է սահմանված նորմերին»,- պնդել են ընկերությունից։ Green Farmer-ում, սակայն, կարծում են, որ այս որոշումը, հնարավոր է, քաղաքական ենթատեքստ ունի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից խոստացել են հարցերին ավելի ուշ պատասխանել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքի արտահանման հնարավորությունը։ 2023-ի աշնանն էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքի մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը բացահայտել էր Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |