Փաշինյան․ Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում ընդլայնում է տնտեսական գործակցության հնարավորությունները![]() 1 հոկտեմբերի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ գործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։ Նա ողջունել է նաև Ուզբեկստանի մասնակցությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկում ենք ունենալու, և մեզ են միացել Իրանի և Ուզբեկստանի մեր գործընկերները։ Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից թույլ տվեք ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրում, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նաև Կուբայի պատվիրակությանը»,-ասել է Փաշինյանը։ Կայացել է նաև ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ: Մոհամմադ Ռեազ Արեֆին, վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշները, ինչպես նաև ՝ «Եվրասիական տնտեսական միություն» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |