ԵԽ տարեկան զեկույցներում ընդգծվել են ՀՀ-ԵՄ համագործակցության դրական զարգացումները![]() 30 հունվարի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որտեղ անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Զեկույցներում ընդգծվում են երկկողմ համագործակցության դրական զարգացումները։ Փաստաթղթերում ողջունվում է նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրված օժանդակությունը և ընդգծվում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները աջակցություն են հայտնում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու որոշմանը և ընդգծում են Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ «ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ»,–ասվում է զեկույցում։ Զեկույցներում նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է համապատասխանեցվի Ալմաթիի հռչակագրին։ Միևնույն ժամանակ, ԵԽ պատգամավորները կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ-ի էներգետիկ համագործակցության հուշագիրը և ԵՄ անդամ երկրներին հորդորում են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։ Փաստաթղթերում նաև ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է դառնա ավելի ինքնուրույն և համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները շեշտում են, որ «պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։» Զեկույցները նշում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բարդ, չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատել է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ արել ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։ Տարեկան զեկույցները քվեարկության կդրվեն Եվրախորհրդարանի առաջիկա լիագումար նիստերից մեկում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |