ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հանդիպմանը

ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հանդիպմանը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը նշանակված է փետրվարի 7-ին և տեղի կունենա Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Վաղը, ի դեպ, ՀԱՊԿ-ի գծով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ։ Կաշխատենք ևս մի քանի ժամ»,-նշել է նա Պետդումայի ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, որն անցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն ասել է, որ հայկական կողմը մասնակցություն չի ունենա, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի մասնակցում հանդիպումներին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---