Զախարովան՝ Ցեղասպանության թեմայով Փաշինյանի խոսքերի մասին․ Չէի պատկերացնի, որ այդ հարցին կարող են այլ կերպ սկսել վերաբերվել![]() 7 փետրվարի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասել է, որ երբև է չէր կարող պատկերացնել, որ այդ հարցին կարող են այլ կերպ սկսել վերաբերվել, քան որպես պատմականորեն ձևավորված և ամբողջովին համաձայնեցված դիրքորոշում, որին հավատարիմ են ինչպես հայկական պետությունը, այնպես էլ հայ ժողովուրդը: «Ես երբեք չէի մտածի, որ այս համախմբված դիրքորոշումը, որը տարիների ընթացքում ձևավորվել և ամրապնդվել է, կարող է փոփոխությունների ենթարկվել Հայաստանի ներսում: Բայց տեսնում եք՝ վերջին շրջանում ինչպիսի հայտարարություններ են հնչում: Բայց սա մեզ չի վերաբերում», — հայտարարել է Զախարովան, գրում է «Գոլոս Արմենիի»–ն։ Նա նաև ընդգծել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հստակ ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ և փոփոխման ենթակա չէ: Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |