Իրանի ԳՇ պետը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության հարցում Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը

Իրանի ԳՇ պետը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության  հարցում Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ՝ քննարկվել են ՀՀ և Իրանի երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում ԻԻՀ համար առանձնակի նշանակություն ունի կապերի զարգացումը ՀՀ հետ:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության ջանքերը, և նշել, որ այդ համապատկերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հարաբերությունների առավել խորացումը հարևան ու բարեկամ Իրանի հետ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ Իրանը դեմ չէ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է արվի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու հիման վրա։Նա նաև ասել է, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---