Պեսկով․ Կողմնորոշումը դեպի ԵՄ Երևանի ինքնիշխան իրավունքն է![]() 12 փետրվարի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկումներին, ասել է կողմնորոշումը դեպի ԵՄ Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Պեսկովը հավելել է, որ կարևոր է հասկանալ, թե որքանով է այս ցանկությունը փոխադարձ, գրում է ՏԱՍՍ–ը։ «Հավանաբար, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք, առանց հստակ ըմբռնելու, թե արդյոք Եվրամիությունը շահագրգռված է դրանում, կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, լրացուցիչ առավելություններ կտա երկրին և ժողովրդին։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ «թե հայերը, թե մյուսները, պետք է հասկանան՝ որքանով է այս ձգտումը փոխադարձ, և ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները»։ Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է քննարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որը սահմանված ժամկետում հավաքել է Ազգային ժողովին օրենսդրական առաջարկ ներկայացնելու համար պահանջվող ստորագրությունները։ Հունվարի 9-ին այս օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո այն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |