Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավարի պաշտոնը![]() 21 փետրվարի 2025 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով երկար տարիներ այդ դերում գործող Րաֆֆի Համբարյանին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Աղջայանը, խոսելով իր նոր պաշտոնի մասին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը հայ ժողովրդի համար այսքան կարևոր ժամանակահատվածում: Մեր աշխատանքն առավել քան երբևէ կենսական է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արցախահայության իրավունքների, պայքարում ենք Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միշտ եղել է ամերիկահայության ամենաարդյունավետ ձայնը ԱՄՆ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ, և ես անհամբեր սպասում եմ աշխատելու մեր տեղական մասնաճյուղերի, համայնքային ակտիվիստների և նվիրված ղեկավար թիմի հետ՝ ընդլայնելու մեր ազդեցությունը և առաջ մղելու մեր ընդհանուր գործը»։ Րաֆֆի Համբարյանը, իր հերթին, անդրադառնալով Աղջայանի այս նոր պարտականություններին, նշել է․ «Հայ դատի հանձնախմբի նախագահ ծառայելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է եղել։ Մեր աշխատանքը միայն քաղաքականությունը չէ, այն հայ ժողովրդի գոյատևման և արժանապատվության աշխատանք է: Ջորջն իր կյանքով մեկ Հայ դատի պաշտպան է՝ մեր գործին խորը նվիրվածությամբ, և ես գիտեմ, որ նա առաջնորդելու է եռանդուն նպատակասլացությամբ և հաստատակամությամբ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |