Սամվել Կարապետյանը 2–ն է Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի արքաները» վարկանիշում

Սամվել Կարապետյանը 2–ն է Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի արքաները» վարկանիշում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է 5%-ով՝ գերազանցելով $7 մլրդ-ը։ Սակայն առաջին անգամ երկար տարիների ընթացքում վարկանիշում ներառվելու նվազագույն շեմը նվազել է՝ հասնելով $25 մլն-ի։

«Ռուսական անշարժ գույքի արքաները» վարկանիշի 2–րդ հորիզոնականում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Ընկերության առևտրային տարածքները զբաղեցնում են 1.1 մլն քմ, գրասենյակային տարածքները՝ 98,000 քմ, պահեստները՝ 48,000 քմ, իսկ հյուրանոցային համարների ընդհանուր քանակը կազմում է 892, հայտնում է Fobes-ը։

«Տաշիրի» կառավարման ներքո գտնվող առևտրի կենտրոնները տարեկան ունենում են մոտ 200 մլն այցելու։ Ընկերությունն ունի 16 «Ռիո» առևտրի կենտրոն, որոնք գործում են Ռուսաստանի 15 քաղաքում և Երևանում։

Բացի անշարժ գույքի ոլորտից, «Տաշիրը» զբաղվում է բնակարանային շինարարությամբ և էներգետիկ նախագծերով։ 2024 թվականին ընկերության համախառն եկամուտը աճել է 16%-ով՝ հասնելով 260 մլրդ ռուբլու։

Ցուցակի առաջատարները շարունակում են կայուն աճ արձանագրել, սակայն ցուցակի միջին և ստորին մասերում նկատվում են էական փոփոխություններ։ Հատկապես արագ են զարգանում այն ընկերությունները և հիմնադրամները, որոնք կապված են պետական բանկերի հետ․ նրանց եկամուտները տարեկան աճում են 100%-ով։

Այս տարի «Ռուսական անշարժ գույքի թագավորներ» ցուցակից դուրս են մնացել չորս երկարամյա մասնակիցներ։ Առաջատար հնգյակում էր Ալեքսեյ և Յուրի Խոտինների «Комплексные инвестиции» ընկերությունը, որն առավել հայտնի էր իր կոշտ մեթոդներով, ինչպես նաև Ingka Centres-ը, որը հիմնել էր Ինգվար Կամպրադը՝ Ռուսաստանում առաջին «Մեգա» առևտրի կենտրոնները բացելու համար։ Ցուցակի միջին հատվածում էր Սերգեյ Գորդեևի Mall Management Group-ը, որը նախ ձեռք բերեց և կառուցեց որակյալ առևտրի կենտրոններ, իսկ հետո վաճառեց դրանք։ Ցուցակից դուրս է մնացել նաև Morgan Stanley անշարժ գույքի հիմնադրամը, որը նախկինում միլիարդավոր դոլարների գործարքներ էր կնքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---