ԱՄՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը

ԱՄՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և դրա շուրջ բանակցությունների ավարտին մասին հայտարարությունը և կոչ արել Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել այն։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ժամանակն է ստորագրել և վավերացնել փաստաթուղթը։

«ԱՄՆ–ն բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Սա հնարավորություն է երկու երկրների համար՝ շրջելու երկարամյա հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի տեսլականի։

Այժմ անհրաժեշտ է խաղաղության հանձնառություն ստանձնել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը և Հարավային Կովկասի ժողովդրների բարգավաճման նոր էջ բացել»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---