Գուտերեշը ողջունել է բանակցությունների ավարտի մասին ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունները![]() 15 մարտի 2025 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս ողջունել է խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման և դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունները։ Նա որգևորող է համարել կողմերի արձանագրած առաջընթացը։ Գուտերեշն ընդգծել է, որ սատարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելուն միտված Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերին։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |