Կանադայի ԱԳ նախարարն անդրադարձել է Ապրիլյան քառօրյային և խոսել տևական կարգավորման մասին![]() 3 ապրիլի 2025 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին, նշել է, որ տևական կարգավորմանը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հարգման միջոցով։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկոբլոգում։ «Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,-նշել է Մելանի Ջոլին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է․ 2016 թվականի ապրիլի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին Արցախի դեմ։ Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։ Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունեցել է 110 զոհ և 120 վիրավոր, կորցվել է մոտ 800 հա տարածք: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ նրանց բանակը կրել է մինչև 300 զոհ, ներառյալ՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայողներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |