Ֆոն դեր Լայեն․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների բացումը բեկումնային կդառնա![]() 5 ապրիլի 2025 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտարարել է, որ երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կդառնա բեկումնային։ Նա նշել է, որ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը, հայտնում է Արմենպրեսը՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի վրա հղումով։ «Կենտրոնական Ասիան գլոբալ դարպաս է և Եվրասիայի բաբախող սիրտն է: Ահա թե ինչու մեր ներդրումային օրակարգն այդքան կենտրոնանում է այս տարածաշրջանի վրա: Անցյալ տարի մենք 10 միլիարդ եվրոյի ծախս են նախատեսել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի համար։ Դա կկրճատի ցամաքային ճանապարհը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև մոտ կեսով: Դա կազմում է ընդամենը 15 օր: Միջանցքը կբացի նաև մեր տարածաշրջանների միջև բիզնեսի չօգտագործված ներուժը: Եվ դա կխթանի կապերն ու առևտուրը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ 2025 թվականին Ուզբեկստանում տեղի ունենալիք ներդրողների նոր հարթակը ծառայելու է որպես մասնավոր ներդրումների աղբյուր նշված միջանցքի համար՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով գնահատել կատարված առաջընթացը։ Նրա խոսքով՝ մասնատված աշխարհի պայմաններում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կարող է զգալիորեն ամրապնդել կապը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների միջև։ «Բայց ենթակառուցվածքների շղթան ամբողջական չէ։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ»,- նշել է ֆոն դեր Լայենը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |