Լավրովն աշխատանքային այցով ՀՀ–ում կլինի մայիսի 20–21–ին![]() 19 մայիսի 2025 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20–21-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։ ՌԴ ԱԳ նախարարը հանգամանալից բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախատեսված է նաև Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ։ Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ: «Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |