ՀԱՊԿ-ը հուսով է, որ Երևանը և Բաքուն կստորագրեն խաղաղության համաձայնագիրը![]() 19 մայիսի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ–ը հուսով է, որ Երևանն ու Բաքուն առաջիկայում կստորագրեն խաղաղության պայմանագիը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կան որոշակի դրական տեղաշարժեր Կովկասում։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին։ Մենք հուսով ենք, որ փաստաթուղթը շուտով կստորագրվի և ակնկալում ենք, որ դրա իրականացումը հուսալի ուղի կբացի խաղաղության և կայունության համար Հարավային Կովկասում»,–նշել է նա,գրում է ՏԱՍՍ–ը։ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստն անցկացվում է Բիշքեկում՝ Ղրղզստանի մայրաքաղաքում, որն այդ կազմակերպությունում նախագահող երկիրն է 2025 թվականին։ Նիստը վարում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով միաժամանակ հանդիսանում է ՀԱՊԿ ԽՎ նախագահ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |