Պեսկով․ ՀՀ–ն ԵԱՏՄ կարևոր անդամ է, ափսոսում ենք, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցի նիստին

Պեսկով․ ՀՀ–ն ԵԱՏՄ կարևոր անդամ է, ափսոսում ենք, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցի նիստին

PanARMENIAN.Net - Մոսկվան ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկա չի լինելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության առաջիկա նիստին։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշեշտել է, որ ՀՀ–ն ԵԱՏՄ կարևոր անդամ է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ցավալի է, իհարկե։ Բայց ամեն դեպքում, տեսակապի միջոցով Հայաստանը ներկա կլինի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր», — հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Հունիսի 27-ին նախատեսվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ։

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, ելույթ ունենալով լրագրողների առջև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ անցկացված խորհրդակցությունից հետո, մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրների ղեկավարներն են ժամանելու Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումին։ Նա հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի միջոցառմանը տեսակապով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---