Բաքվի դատարանում Վարդանյանի գործով «տուժածները» պատմել են ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին![]() 25 հունիսի 2025 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24–ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական ֆարսի հերթական նիստը։ Նիստը կայացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, կազմում էին նաև դատավորներ Անար Ռզաևը և Ջամալ Ռամազանովը (պահեստային դատավոր՝ Գյունել Սամեդովա)։ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ, ինչպես նաև պաշտպան՝ իր ընտրությամբ, գրում է Minval.az–ը։ Դատարանում ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուծաները», որոնք պատմել են Արցախում ռազմական գործողությունների ժամանակ «բ»իրենց ստացած վիրավորումների«/բ» կամ իրենց հարազատների մահվան մասին։ Նիստի ընթացքում հրապարակվել են տուժածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 1-ին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |