ՌԴ ԱԳՆ․ Երևանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս սեփական շահերին

ՌԴ ԱԳՆ․ Երևանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս սեփական շահերին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ Երևանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս սեփական շահերին՝ որպես օրինակ բերելով ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունից հրաժարվելը։

«Զգում ենք արևմտամետների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորին ափսոսանքով՝ այս հարավկովկասյան հանրապետությունում առանձնապես չեն դիմադրում այդ փոփոխություններին, և շարունակում են արևմտյան կողմնորոշումը, հաճախ՝ ի վնաս իրենց ազգային շահերին։ Հստակ օրինակ է՝ Երևանի հրաժարումը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից», — նշել է Մասյուկը Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Դիվանագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի զգալի ներուժ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում։

Մասյուկը հավելել է, որ Մոսկվան կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի պահպանմանը, ինչը, ռուսական կողմի կարծիքով, անհրաժեշտ է երկրում հանգստության և օրինականության պահպանման համար։

«Մենք շահագրգռված ենք [Հայաստանի] հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ՝ այս երկրում օրինականության և հանգստության պահպանման նպատակով»,–ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը սառեցրել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը, քանի որ այն, իր խոսքով, սպառնալիք է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Անցած տարվա դեկտեմբերին վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են անդառնալիության կետը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---