Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը![]() 2 հուլիսի 2025 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1‑ին Բաքվի զինդատարանում շարունակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Նշվում է, որ ամբաստանյալը ստացել է ռուսերենի թարգմանիչ, և իր ընտրած պաշտպանին, գրում է APA-ն: Պաշտպան Ավրահամ Բեռմանը հայտնել է, որ հունիսի 23‑ին դատավորների կոլեգիան թույլատրել է ծանոթանալ փետրվարի 13‑ի և 17‑ի նիստերի արձանագրություններին, որոնք տրամադրվել են։ Նա նշել է, որ այժմ պաշտպանը և Վարդանյանը ցանկանում են ուսումնասիրել նախապատրաստական նիստի որոշումը և խնդրում են տրամադրել այդ օրերին ներկայացված միջնորդությունների արձանագրությունները։ Դատավոր Աղաևը նշել է, որ դատարանը մինչ այժմ ապահովել է ամբաստանյալի հասանելիությունը անհրաժեշտ փաստաթղթերին և պատրաստ է շարունակել դա։ Այնուհետեւ դատարանում լսվել են այսպես կոչված տուժողներին, որոնք պատմել են պատերազմական գործողություններին իրենց մասնակցության և վիրավորումների մասին։ Նիստի ընթացքում ներկայացվել են «տուժածների» անցկացված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 8-ին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |