ՀՀ դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

ՀՀ դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հուլիսի 7-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենք, հայտնում է «Իզվեստիան»։

Նաև տեսագրություն է հրապարակվել, որտեղ երևում է, որ դեսպանի ավտոմեքենան ժամանում է ներկայացուցչության մոտ և Արսենյանը մտնում է շենք։

Այցի մանրամասները դեռևս հայտնի չեն։ ՌԴ ԱԳՆ–ն պաշտոնական հայտարարություն չի տարածել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ասել էր. «Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում կայունությամբ: Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանում օրինականության պահպանման օգտին՝ Սահմանադրության վրա հենվելով, և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ապահովման օգտին»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---