Շվեյցարացի պատգամավորը Կալասի այցը ՀՀ Բրյուսելի կողմից Երևանին աջակցության հանձնառության նշան է համարում![]() 11 հուլիսի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարացի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի գնահատմամբ՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցը պետք է դիտարկել որպես Բրյուսելի կողմից Երևանին ուղղված աջակցության հանձնառության նշան։ «Կայա Կալասի այցը պետք է դիտարկել որպես հանձնառության նշան։ Այն Եվրոպական միության հանձնառության նշան է՝ աջակցելու Հայաստանին՝ որպես Կովկասում գործընկերոջ։ Սա միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին»,-նշել է Մյուլլեր-Ալտերմատը, գրում է Արմենպրեսը։ Միաժամանակ շվեյցարացի օրենսդիրը նկատել է, որ, չնայած Եվրոպական միության հետ փոխգործակցության խորացմանը, Հայաստանի համար տնտեսական տեսանկյունից ավելի կենսական են մնացել Ռուսաստանի Դաշնության հետ պահվող կապերը։ «Հայաստանը ստացել է ԵՄ-ի այդ ազդանշանը, ինչը ողջունելի է արևմտյան արժեքների համայնքում՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր կլինեն տնտեսական առումով։ Սա, անկասկած, կհանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ բազմակի քննարկումների։ Այնուամենայնիվ, նույնիսկ ԵՄ-ն չի կարող անտեսել աշխարհագրությունը և պետք է ընդունի, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ այս սերտ տնտեսական հարաբերությունները»,-հայտարարել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։ Հունիսի 29-30-ին այցով Հայաստանում էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում հայտարարվել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր գործընկերային օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |