Գալուզին․ ՌԴ–ն պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում![]() 11 հուլիսի 2025 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստակամ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա նշել է, որ հիմնական ուղղությունները սահմանվել են 2020 և 2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերով, հայտնում է »Իզվեստինա»։ «Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է շարժվել այդ ուղղություններով՝ խաղաղ պայմանագրի պատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանների սահմանազատում և հետագա սահմանագծում, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ու խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը՝ որպես եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է շարունակել իր ներդրումը դրանց իրականացման մեջ։ Իհարկե՝ այն ձևաչափով, որը հարմար կլինի երկու կողմերի համար», –ասել է Գալուզինը։ Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |