ՄՊՀ–ն ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում

ՄՊՀ–ն ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում

PanARMENIAN.Net - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել հեղուկ գազի շուկայում առկա իրավիճակը: Այդ մասին ասել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր սոցցանցում գրել էր` ժամանակն է, որ ՄՊՀ–ն զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները»,– հայտնել է Սմբատյանը։

Հուլիսի 11-ին ավելի քան 100 գազատար մեքենա մնացել էր Վրաստանի տարածքում՝ չկարողանալով հատել հայ-վրացական սահմանը, ինչը բերել է հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։ Թե սահմանին ներկայումս քանի մեքենա է մնացել, դեռևս հստակ չէ։ Մինչդեռ, ըստ Պապոյանի, միայն հուլիսի 17-ին Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---