Մակրոն․ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը![]() 11 օգոստոսի 2025 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին և որոշ մանրամասներ հայտնել։ Նա մեկ անգամ ևս Ֆրանսիայի լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ «Ողջունեցի ԱՄՆ-ի հանձնառության շնորհիվ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հուսով եմ՝ այս համաձայնագիրը արագ կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում»,–գրել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ հուլիսի 14-ին Փաշինյանի Փարիզ կատարած այցից հետո իրենք որոշել են շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |