Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիներ![]() 12 օգոստոսի 2025 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն վարչությունն իր համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ իրականացրել է համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում երկրից արտաքսվել է 34 օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիներ: Արտաքսվածների թվում կան նաև Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի և Ղրղզստանի քաղաքացիներ, գրում է «Գրուզիա օնլայնը»։ Գործող օրենսդրությամբ նրանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։ Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն վարչությունը պատասխանատու է երկրի տարածքում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար, և որ վարչության հիմնական գործառույթներից մեկն օտարերկրացիների հայտնաբերումն է, ովքեր Վրաստանում գտնվում են առանց օրինական հիմքերի, և նրանց հարկադիր արտաքսումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |