Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակի հուշակոթողը![]() 1 սեպտեմբերի 2025 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը տեղեկացրել է, որ գիտելիքի և դպրության օրվա օրը ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ավերել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Նշվում է, որ մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ «Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։ Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։ Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցը ուշադրություն էր հրավիրել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |