Օվերչուկ. Հայաստանը պետք է կշռադատի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը

Օվերչուկ. Հայաստանը պետք է կշռադատի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կշռադատի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը՝ հիմնավոր վերլուծի բոլոր հանգամանքները, նախքան ընտրություն կատարելը Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև, հայտնում է ԱՊԱ–ն։

«Նախկինում Փաշինյանը հայտարարել էր, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ Եթե երբևէ նման որոշում կայացվի, վստահ եմ, որ բոլոր գործոնները, որոնք ազդում են որոշումների կայացման վրա այս կամ այն ուղղությամբ, մանրակրկիտ կվերլուծվեն», – ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օգոստոսի 15–ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---