Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը![]() 2 սեպտեմբերի 2025 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա ուղեկցող կառույցների կազմալուծման վերաբերյալ որոշմանը՝ ողջունելով այն։ «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Այս պատմական որոշումը, որը հնարավոր է դարձել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևորագույն հանգրվաններից մեկն է»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։ Սեպտեմբերի 1–ին ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը միաձայնությամբ՝ 57 անդամ երկրների համաձայնությամբ, որոշում է կայացրել դադարեցնել Մինսկի գործընթացը և դրա ներքո գործող բոլոր կառույցների աշխատանքը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |