Իրանը դրական է գնահատում ՀՀ և Պակիստանի միջև դիվանագիտական կապերի հաստատումը![]() 2 սեպտեմբերի 2025 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բեղային հայտարարել է, որ Իրանը դրական զարգացում է համարում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ կոմյունիկեի ստորագրումը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կխթանի տարածաշրջանային երկրների ամրապնդմանը», — ասել է Բեղային, հայտնում է APA-ն։ Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են կոմյունիկե երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու վերաբերյալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |