Իրանցի փորձագետ․ Եթե ԱՄՆ-ն փորձի կտրել Հայաստան-Իրան սահմանը, մեր կողմից համարժեք պատասխան կլինի

Իրանցի փորձագետ․ Եթե ԱՄՆ-ն փորձի կտրել Հայաստան-Իրան սահմանը, մեր կողմից համարժեք պատասխան կլինի

PanARMENIAN.Net - Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը «Արցախ. չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սյունիքն Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, և Թեհրանը պատրաստ է անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին, և եթե ԱՄՆ-ն փորձի ավելորդ քայլեր իրականացնել, ապա Իրանից պատասխան կստանա։

«Այն կախված է ԱՄՆ-ի քայլերից, եթե փորձեն կտրել Հայաստան Իրան սահմանը, մեր կողմից համարժեք պատասխան լինելու է»,-ասել է Մովահեդիանը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են։

«Բնականաբար, եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով։ Այդ ամեն ինչը Իրանի վրա էլ է ազդում»,-նշել է Կովկասի թեմայով իրանցի մասնագետը։

Նա այս կերպ արձագանքել է հարցին, թե ինչպես է Իրանն ընկալում Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը և արդյոք Իրանի նախագահի այցը նվազեցրել է այդ մտահոգությունները։

«Վստահ ենք՝ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգություն ապահովելու համար, այլ՝ գալիս է տարածաշրջանն ապակայունացնելու, հետագայում նաև Իրանին, Ռուսաստանին, ավելի ուշ՝ Չինաստանին վնաս հասցնելու համար»,-ասել է Մովահեդիանը։

Փորձագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է սրել իրավիճակը Հայաստանում՝ սերմանելով ներքին հակասություններ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---