ԿԽՄԿ–ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում

ԿԽՄԿ–ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Այդ մաիսն ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։

«Մենք հասկանում ենք, որ մեր գրասենյակի փակումը կարող է անորոշության և մտահոգության առիթ հանդիսանալ այն ընտանիքների համար, որոնք իրենց պահվող հարազատների մասին լուր ստանալու հարցում ապավինում էին ԿԽՄԿ-ին։ Այս գործառույթը ստանձնել են Ադրբեջանի իշխանությունները և շարունակելու են ապահովել այս անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը։ ԿԽՄԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց աջակցությանը։

Մեր երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակվում է՝ համաձայն ԿԽՄԿ հանձնագրի և Ժնևի կոնվենցիաներով սահմանված պարտավորությունների։

Ադրբեջանում մյուս բոլոր գործողությունները, օրինակ՝ անհայտ կորած անձանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, փոխանցվել են ազգային իշխանություններին։ Ադրբեջանի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը շարունակելու է իրականացնել մարդկային աճյունների որոնմանն ու նույնականացմանն ուղղված աշխատանքները։

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական հանձնաժողովների միջև համագործակցությանը և հույս հայտնում, որ նրանց համատեղ ջանքերը երկար սպասված պատասխաններ կտրամադրեն անհայտ կորած անձանց ընտանիքներին։ Որպես չեզոք միջնորդ, երկու կողմերի ցանկության դեպքում մենք պատրաստ ենք աջակցել նրանց միջև երկխոսությանը և գործողությունների

Նշվում է, որ ԿԽՄԿ ներգրավվածությունն ու ֆիզիկական ներկայությունը որևէ երկրում մշտապես պայմանավորված է տեղի իշխանությունների համաձայնությամբ։

Նշվում է նաև, որ կազմակերպությունն իրավասու չէ մեկնաբանելու Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդունված որոշումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---