Կադաստրի կոմիտեն կթվայնացնի ԽՍՀՄ տարիների անշարժ գույքի փաստաթղթերը

Կադաստրի կոմիտեն կթվայնացնի ԽՍՀՄ տարիների անշարժ գույքի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կթվայնացնի անշարժ գույքի հին` ԽՍՀՄ տարիների թղթային փաստաթղթերը։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ներկայացնելով «Գույքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նա հիշեցրել է, որ ներկայումս կադաստրի բոլոր նոր փաստաթղթերը տրվում են էլեկտրոնային տարբերակով։ Քաղաքացիները ստանում են նաև QR կոդ, որը ներառված է կադաստրի տվյալների բազայում։ Այդ կոդը գործարքների ժամանակ նոտարներին հնարավորություն է տալիս անմիջապես մուտք գործել փաստաթղթին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նույն մոդելը, ըստ Ավետիսյանի, նախատեսվում է կիրառել նաև նախորդ տասնամյակների՝ այդ թվում խորհրդային շրջանի թղթային փաստաթղթերի համար, ապահովելով դրանց թվային հասանելիությունը և պահպանման նոր մակարդակը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---