Թունյան․ Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները

Թունյան․ Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտնել է, որ 2026 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն է առաջանալու ևս 500 հազար քաղաքացիների, որոնց շարքում կլինեն նաև թոշակառուները։

«Հաջորդ տարի հայտարարատու է դառնալու ևս 500 հազար քաղաքացի։ Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին», – հայտարարել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ինչպես խոստացել էին, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնեն, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնեն՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ, այդ թվում թոշակառուները։

«Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է լուծում առաջարկեն, որ իրենց համար բարդություններ չլինեն: Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից», – ընդգծել է պատգամավորը։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---