Մոսկվան ՀՀ–ից և Ադրբեջանից քայլեր է ակնկալում «3+3»-ի հանդիպման համաձայնեցման համար![]() 12 սեպտեմբերի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանըից քայլեր է ակն կալում «3+3» ձևաչափի շրջանակում արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ժամկետների համաձայնեցման համար։ «Մենք սպասում ենք ադրբեջանցի և հայ գործընկերներից գործուն քայլեր՝ հնարավորինս արագ համաձայնեցնելու այս հարթակի ("3+3" - խմբ.) մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները և մեր կողմից ևս հաստատում ենք պատրաստակամությունը՝ գործընկերներին աջակցելու բոլոր հարցերի շրջանակում», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտգործնախարարների մակարդակով, անցկացվել է Թեհրանում 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին հանդիպումը կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Վեցակողմ համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ստեղծման նախաձեռնությունը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերի շուրջ առաջ են քաշել 2020 թվականի վերջում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու այս հարթակին, սակայն այն առայժմ չի միացել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |