Թուրք նախարարը՝ Թորոսյանի հետ հանդիպման մասին․ Քննարկեցինք սոցծառայությունների ոլորտի ծրագրերը

Թուրք նախարարը՝ Թորոսյանի հետ հանդիպման մասին․ Քննարկեցինք սոցծառայությունների ոլորտի ծրագրերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը X-ի միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կայացած հանդիպումից։

«Բելգրադի կանանց համաժողովի շրջանակում հանդիպեցինք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանի հետ։ Մենք քննարկեցինք սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերը և գնահատեցինք մեր ջանքերը՝ դրանց շրջանակը ընդլայնելու և որակը բարելավելու համար»,– գրել է թուրք նախարարը, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ շարունակելու են վճռականորեն աշխատել կանանց հզորացման, ինչպես նաև ընտանիքների բարեկեցության և երեխաների ապագայի ուղղությամբ՝ միջազգային կապերի միջոցով։

Ավելի վաղ հանդիպման մասին տեղեկացրել էր Արսեն Թորոսյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---