Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումն ավարտին է մոտենում

Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումն ավարտին է մոտենում

PanARMENIAN.Net - Պետական բյուջեի աջակցությամբ իրականացվող Խոտ-Որոտան 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Նշվում է, որ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։

Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---