Հաջիև․ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մինչև ՀՀ սահման մոտենում է ավարտին

Հաջիև․ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մինչև ՀՀ սահման մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի այն հատվածի շինարարական աշխատանքները, որը ձգվում է մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը, մտել են վերջին փուլ», հայտնում է Minval.az-ը։

«Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանում նոր տրանսպորտային և լոգիստիկ կապերի ստեղծման ուղղությամբ», — նշել է նա։

Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Հորադիզ–Ջաբրաիլ–Զանգելան–Աղբենդ ճանապարհի շինարարությունը, որն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում, 95 տոկոսով պատրաստ է։

Փաշինյանը սեպտեմբերի 10–ին ԱԺ-ում հայտարարել էր․ «Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել նաև, որ այդ անունն Ադրբեջանում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքներից, որ պետք է միանա, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով, ցանկացած մարդու անունով, բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---