ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է խնդրել լրագրող Սելեզնյովի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է խնդրել լրագրող Սելեզնյովի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ռուս լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը ՀՀ արգելելուն։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խնդրել է պարզաբանումներ Հայաստանից՝ ՌԴ դեսպանության միջոցով։

«Մեր դեսպանության միջոցով մենք հարցում ենք ուղարկել՝ այս որոշման պատճառները պարզելու նպատակով և հուսով ենք, որ դա կապ չունի Սելեզնյովի լրագրողական գործունեության հետ», – նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ չկա տեղեկատվություն՝ երբ է ավարտվում արգելքի գործողության ժամկետը։ Բացի այդ, հայտնի չէ՝ մեղադրվո՞ւմ է արդյոք լրագրողը որևէ հանցագործության մեջ Հայաստանի տարածքում, և ի՞նչ կերպ կարող է նա հույս ունենալ, որ արգելքը կչեղարկվի։

Զախարովան ընդգծել է, որ Դմիտրի Սելեզնյովը հայտնի է իր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ռեպորտաժներով։ Նա հույս է հայտնել, որ սահմանափակումը պայմանավորված չէ վերջինիս լրագրողական աշխատանքով։

«...Հակառակ դեպքում դա չէր տեղավորվի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող այն պատկերացման մեջ, ըստ որի հանրապետությունը իրավական և ժողովրդավարական պետություն է, որտեղ մամուլի ազատությունը ժողովրդավարության անբաժանելի սկզբունք է», – ավելացրել է Զախարովան։

Նոյեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ օդանավակայանում մերժել ենWarGonzo-ի լրագրող Դմիտրի Սելեզնյովի մուտքը Հայաստան։ Նա մտադիր էր ընտանիքի հետ հանգստանալ Հայաստանում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---