Լուսագյուղից Հանքավան նոր ճանապարհ կկառուցվի![]() 27 նոյեմբերի 2025 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լուսագյուղից Հանքավան տանող նոր ճանապարհ է կառուցվելու, ինչը կբացի նոր հնարավորություններ Հանքավանի զարգացման համար։ Այդ մասին նա խոսել է կառավարության նոյեմբերի 27-ի նիստում, հայտնում է 1lurer.am-ը: «Սա խոշոր և նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետև Հանքավանում, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով ներդրումային հետաքրքրությունները ոնց որ թե շատ մեծ չեն: Եվ հիմա ստացվում է՝ երբ այս ճանապարհը կառուցվի, Հանքավանն Ապարան համայնքի հետ կմիանա, և միջանցիկ երթևեկություն էլ կունենանք, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի Հանքավանում»,- ասել է նա: Փաշինյանը նաև շեշտել է, որ երկրի ենթակառուցվածքային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի ներուժի զարգացման վրա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |