3 հայ ցմահ ազատազրկման է դատապարտվել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով![]() 27 նոյեմբերի 2025 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 3 հայ ցմահ ազատազրկման է դատապարտվել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով։ Դատավճիռը հրապարակել է ՌԴ Հարավային օկրուգի ռազմական դատարանը Դոնի Ռոստովում։ Նրանք են Արտյոմ և Գրիգոր Ազատյանները և բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանը։ Նրանցից բացի ցմահ ազատազրկման է դատապարտվել ևս 5 հոգի՝ Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբանը, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրանց վերագրվել են ահաբեկչության կազմակերպման և պայթուցիկ նյութերի կամ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներ, իսկ Սոլոմկոյին ու Թերջանյանին ներկայացվել է նաև պայթուցիկ սարքի մաքսանենգ ներմուծման մեղադրանք։ Ըստ քննության հիմնավորման՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունը տեղի է ունեցել բեռնատարի ներսում տեղադրված սարքի աշխատանքի արդյունքում, ինչի հետևանքով բռնկվել է վառելիքով բեռնված ցիստեռնը և զոհվել է հինգ մարդ։ Դեպքից հետո հարուցված քրեական գործն ուղեկցվել է մի շարք ձերբակալություններով, իսկ ԱԴԾ-ն հաղորդել է, որ ձերբակալվել է ութ մարդ։ Պայթուցիկ սարքը պատրաստվել է Ուկրաինայում և թաքցվել շինարարական պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթների մեջ։ Բեռը բարդ երթուղով տեղափոխվել է Օդեսայից՝ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների աջակցությամբ հասնելով Փոթիի նավահանգիստ, ապա՝ Երևան, որտեղից Վերին Լարսով ուղարկվել է Ռուսաստան։ Հետաքննության վարկածով՝ գործողության կազմակերպիչ է համարվել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Մալյուկը՝ չպարզված այլ անձանց հետ, ձևավորել է խումբ, որի կազմում են ընդգրկվել նաև դատապարտվածները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |