Բայրամովը խոսել է հաստատված «ամենահանգիստ շրջանի» և ՀՀ Սահմանադրությունում առկա «տարածքային պահանջների մասին»![]() 5 դեկտեմբերի 2025 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների 32-րդ նստաշրջանի ժամանակ ասել է, որ այժմ Ադրբեջանի և ՀՀ միջև այժմ ամենակայուն ու հանգիստ շրջանն է։ «Ադրբեջանին ու Հայաստանին միջև խաղաղության հաստատման առումով արձանագրվել է նշանակալի առաջընթաց, որն իր լավագույն մակարդակին հասավ շնորհիվ Վաշինգտոնյան պատմական խաղաղության գագաթաժողովի, որը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 8–ին», — ասել է նա, հայտնում է APA-ն։ Նա ավելացրել է, որ կողմերն արդեն սկսել են իրականացնել կոնկրետ նախաձեռնություններ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական մակարդակներում։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը՝ «խաղաղ օրակարգի նախաձեռնող լինելով, անշեղորեն հետևում է այդ ճանապարհին և ակնկալում է Հայաստանի կողմից փոխադարձ քաղաքական կամքով և պատասխանատվությամբ լի որոշումներ»։ «Հայաստանի Սահմանադրությունում դեռ առկա տարածքային պահանջների վերացումը կտա հնարավորություն ստորագրելու նախաստորագրած երկկողմանի համաձայնագիրը, այնուհետև վավերացնել այն և հասնել վերջնական խաղաղության հաստատմանը», — ընդգծել է Բայրամովը։ Նա այնուհետև նշել է, որ խաղաղ գործընթացի լրացուցիչ խթանման նպատակով Ադրբեջանը անհատական որոշմամբ հանել է Հայաստանի համար ապրանքաշրջանառության տարանցման սահմանափակումները։ «Այս ձեռքբերումները ակնհայտ ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները լավագույն ճանապարհն են առաջընթացի համար»,–ասել է նա։ Նա նաև հիշեցրել է, որ «Թրամփի ուղու» ժամանակին իրականացումը մեծ նշանակություն ունի։ «Այս մուլտիմոդալ հաղորդակցության երթուղին պետք է ընդգրկի երկաթուղի, ավտոճանապարհներ և այլ հաղորդակցական ցանցեր, ինչպես նաև ապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անմիջական կապը, ինչն օգտակար կլինի նաև ՀՀ համար։ Ինչպես բազմիցս նշվել է, հաղորդակցությունների բացումը անդրադառնում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայունությանը, այլև լայն մասշտաբով մեծ օգուտներ է բերում», — ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |