Ալիևը կոչ է արել «վերադարձնել ադրբեջանցիներին Հայաստան»![]() 5 դեկտեմբերի 2025 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Արցախում էթնիկ զտում իրականացրած և ամեն հայկականը, այդ թվում Բաքվում և այլ քաղաքներում, ոչնչացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային գնահատական է պահանջել «հայերի կողմից ադրբեջանցիների բռնագաղթին» և կոչ արել «վերադարձնել ադրբեջանցիներին Հայաստան»։ Նա այդ մասին ասել է Բաքվում անցնող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» համաժողովում, գրում է Minval.az-ը։ Նա պահանջել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ‑ի համապատասխան մարմինները, գնահատեն «մարդկության դեմ այս հանցագործությունները, աջակցեն ադրբեջանցիների խաղաղ վերադարձին և նրանց մշակութային ժառանգության վերականգնմանը»։ Նա նշել է, որ վերադարձի իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, տարբեր միջազգային փաստաթղթերում և կոնվենցիաներում և պետք է իրականացվի՝ ապահովելով «ոչ միայն ֆիզիկական վերադարձ, այլ նաև հոգևոր, մշակութային ու պատմական ինքնության վերականգնում»։ Ալիևը հավելել է, որ դա «ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է»։ Նա նաև խոսել է «ջարդերի ենթարկված», աքսորված մարդկանց միավորող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության կառուցողական, հավասարակշռված մոտեցմասն մասին։ Ալիևն ավելի վաղ հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |