Բուայե. Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է և պետք է շարունակվի![]() 5 դեկտեմբերի 2025 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Մարսել քաղաքի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում տեղի ունեցած միջոցառմանը, որին մասնակցել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ասել է, որ սա մի հնարավորություն էր վերահաստատելու Ֆրանսիայի բարեկամությունը Հայաստանի հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Տարիներ շարունակ պայքարել եմ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։ Եվ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այդ պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի», – ասվում է գրառման մեջ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանսի նախագահ Մարտին Վասալը, Մարսելի 11-րդ և 12-րդ թաղամասերի թաղապետ Սիլվեն Սուվեստրը, Մարսելի 4-րդ և 5-րդ թաղամասերի թաղապետ Մարին Պուստորինոն, «ՀԲԸՄ-Մարսել» կազմակերպության նախագահ Ավրորա Բրունան, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մարսելում՝ «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում, հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող հակեկեղեցական քաղաքականությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |