Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել որոշ փաստաթղթերի ծանոթանալու վերաբերյալ![]() 9 դեկտեմբերի 2025 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է հայտնի գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը։ Դատական նիստն անցկացվել է Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատական կազմի անդամներով՝ Անար Ռզաև, Ջամալ Ռամազանով (պահուստային դատավոր՝ Գյունել Սամեդովա)։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ և պետության հաշվին պաշտպան, գրում է Minval.az-ը։ Դատավոր Աղաևը առաջին անգամ նիստին մասնակցող այսպես կոչված «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին ներկայացրել է դատական կազմը, մեղադրողներին, թարգմանիչներին և այլ մասնակիցների՝ բացատրելով նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ ըստ օրենսդրության։ Այնուհետև այսպես կոչված «տուժողները» պատմել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքում ծավալված ռազմական գործողությունների և այդ ընթացքում ստացած վիրավորումների մասին։ Մինչդեռ Վարդանյանը երբևէ չի մասնակցել մարտական գործողությունների և չի էլ եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ։ Ցուցմունքների հրապարակման ընթացքում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է գործին առնչվող մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ հարցաթերթիկների տրամադրման մասին։ Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշևը խնդրել է բավարարել այդ միջնորդությունը։ Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրող կողմը դեմ չէ փաստաթղթերի տրամադրմանը։ Դատավոր Աղաևն ասել է, որ փաստաբանը կարող է այդ փաստաթղթերին ծանոթանալ ընթացիկ շաբաթվա ընթացքում, և դրա համար անհրաժեշտ պայմաններ կապահովվեն։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 9-ին։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |