Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ  Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով

PanARMENIAN.Net - Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին հրաժարվել հակասահմանադրական գործողություններից, ինչպես նաև՝ ազատ արձակել հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին, հայտնում է «Փաստինֆոն»։

Ցույցին միացած հոգևորականները կոչ են արել ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---