Սահմանվել է առողջության ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը![]() 25 դեկտեմբերի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը։ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերը և վճարման ժամկետները։ Ապահովագրավճար վճարողներ են համարվում այն վարձու աշխատողները, որոնք․ 2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։ 2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200,001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։ Ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2,400,001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4800 դրամ, իսկ 500,001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10,800 դրամ։ Ի գիտություն՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաև աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129,600 դրամ, ամսական` 10,800 դրամ: Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում: Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ ներառվել է ապահովագրության համակարգում, և անհրաժեշտ է համաձայնություն տալ։ Ապա քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով համաձայնություն տա պետության կողմից ապահովագրվելուն։ Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է հաստատել իր համաձայնությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |