Բաքվում Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ առողջական խնդիրների պատճառով![]() 26 դեկտեմբերի 2025 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 26-ին կայանալիք դատական նիստը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նրա դատապաշտպան Էմիլ Բաբիշովը խնդրել է հետաձգել նիստը իր պաշտպանյալի մոտ առողջական խնդիրների պատճառով, հայտնում է Minval.az-ը։ Նշվում է, որ դատարանը հաշվի է առել փաստաբանի դիմումը և բավարարել է խնդրանքը։ Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ պատվիրակները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին:Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |