Հալեպի հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել![]() 8 հունվարի 2026 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հալեպում կառավարական և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների արդյունքում պայթյունի հետևանքով նյութական վնասներ են կրել քաղաքի հայաբնակ Շէյխ Թահա և Վիլլաներ թաղամասերը, հայտնում է «Գանձասար» պարբերականը։ Վիրավորներ կամ զոհեր չկան, վնասները բացառապես նյութական բնույթի են։ Նշվում է, որ այժմ Հալեպում պահպանվում է զգուշավոր հանդարտություն, թեև երբեմն շարունակում են լսվել կրակոցների ձայներ։ Սիրիական բանակը հայտարարել է հունվարի 8-ին ժամը 13:30-ից մինչև հետագա ծանուցում Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում պարետային ժամ սահմանելու մասին։ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |